Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online և լրացնել համապատասխան դաշտերը։
Կազմակերպությունը՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործարկվող Իրավաբան.net լրատվական կայք
Հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2
Պաշտոնը՝ Հետաքննող լրագրող
Հիմնական գործառույթներ
- Իրավաբան.net-ի օպերատորի հետ մեկնել նկարահանումների՝ Երևանում և ՀՀ մարզերում:
- Լուսաբանել դատական գործեր, այդ թվում նաև կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործեր:
- Նախապատրաստել հարցազրույցների համար հարցեր, համաձայնեցնել նկարահանման իրականացման վայրը, մեկնել նկարահանումների իրականացման վայրը, իրականացնել հարցազրույց:
- Համակարգել հարցազրույցների ընթացքում հավաքված նյութը, ներկայացնել այդ տեղեկատվությունը ինֆորմացիոն նյութերի տեսքով որոշակի ժանրում:
- Իրականացնել ստացված տեղեկատվության հավաստիության ստուգում, պատրաստել նյութեր, ճշտել փաստերի իսկությունը` թվեր, անուններ, ազգանուններ և այլն:
- Իրականացնել լրագրողական հետաքննություններ՝ համագործակցելով ինչպես հայաստանյան կառույցների, այնպես էլ միջազգային կառույցների հետ:
- Պատրաստել հետաքննական նյութեր՝ օգտագործելով ինֆոգրաֆիկաներ, ֆոտոշարքեր ու ֆոտոռեպորտաժներ:
- Իրականացնել լրագրողական հետաքննություններ և պատրաստել հետաքննական նյութեր պետական գնումների վերաբերյալ:
- Իրականացնել պաշտոնատար անձանց հայտարարագրերի վերլուծություններ:
- Կատարել խմբագրի կողմից տրված այլ մասնագիտական հանձնարարություններ:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ.
- Բարձրագույն կրթություն կամ լրագրության ֆակուլտետի վերջին կուրսերի ուսանող:
- Լրագրողի աշխատանքի երկու տարվա փորձ:
- Հետաքննական ոլորտի լրագրողի աշխատանքի մեկ տարվա փորձ:
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերեն լեզվի գերազանց իմացությունը կդիտվի որպես առավելություն:
- Տվյալների բաց աղբյուրներից և տեղեկավական ռեսուրսների պորտալներից օգտվելու հմտություններ:
- Աշխատանքային ծանրաբեռնվածությամբ աշխատելու կարողություն:
- Նախաձեռնողականություն, պատասխանատվություն, ստեղծագործ մտածելակերպ, ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն:
- Համակարգչային և գրասենյակային սարքավորումներով աշխատելու կարողություն և հմտություններ (MS Office 2000 (Word, Excel, Power Point, տվյալների բազաներ)):
- Լուսանկարհանման, տեսանկարահանման, ինչպես նաև լուսանկարների և տեսանյութերի մոնտաժի իրականացման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Աշխատավարձի մասին
Հետաքննող լրագրողի աշխատավարձը պայմանագրային է: Աշխատավարձը կվճարվի բանկային փոխանցման միջոցով:
Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Խնդրում ենք ձեռնպահ մնալ զանգերից և այցելություններից:
Այս թափուր աշխատատեղի մրցույթին կարող եք մասնակցել` ներկայանալով դեկտեմբերի 2-ին Կոնգրես հյուրանոցում կայանալիք աշխատանքի տոնավաճառ 2016 միջոցառմանը:
Աշխատանքի տոնավաճառի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ և հետևել նորություններին՝ միանալով ֆեյսբուքում տոնավաճառի միջոցառմանը:
Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online և լրացնել համապատասխան դաշտերը։