Armenian Lawyers’ Association  Follow

Աշխատանք - Հանրային քաղաքականությունների փորձագետ, Իրավաբանների հայկական ասոցիացիա

Publish Date: Dec 01, 2016

Deadline: Dec 02, 2016

Կազմակերպությունը՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ

Հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2

Պաշտոնը՝ Հանրային քաղաքականությունների փորձագետ

Հիմնական գործառույթներ

  • «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (ԻՀԱ) երևանյան և մարզային մասնաճյուղեր, ինչպես նաև ԻՀԱ-ի կողմից գործարկվող Հակակոռուպցիոն կենտրոններ (այսուհետ երկուսը միասին՝ Գրասենյակներ) ներկայացված դիմում-բողոքները վերլուծել և վեր հանել կոռուպցիոն ռիսկեր պարունակող այն հիմնախնդիրները, որոնց լուծումը հնարավոր է հակակոռուպցիոն ընթացակարգային և համակարգային բարեփոխումների միջոցով:
  • Ուսումնասիրել համապատասխան օրենսդրությունը, իրավական ակտերը և հատկորոշել կոռուպցիոն ռիսկեր պարունակող այն բնագավառները, որտեղ պետք է իրականացնել հակակոռուպցիոն ընթացակարգային և համակարգային բարեփոխումներ:
  • Մշակել բացահայտված բացերը (կոռուպցիոն խնդիրները) վերացնելուն ուղղված ընթացակարգային և համակարգային փոփոխությունների առաջարկություններ, օրեսնդրական փոփոխությունների փաթեթ:
  • Իրականացնել ընթացակարգային և համակարգային փոփոխությունների կատարմանը ուղղված շահերի պաշտպանության ռազմավարություններ` կատարված հետազոտության և վերլուծության հիման վրա:
  • ԻՀԱ համապատասխան մասնագետների հետ համագործակցելով՝ նախագծել, հրատարակել և տարածել հակակոռուպցիոն բնույթի թերթիկներ, գրքույկներ, պոստեռներ և այլ նյութեր:
  • Ունենալ շաբաթական և ամսական աշխատանքային պլաններ և դրանց կատարողականներ:
  • Կազմել կատարած աշխատանքների հաշվետվություններ:
  • Մասնակցել մասնագիտական միջոցառումների, իրականացնել կազմակերպչական և այլ գործունեություն:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ.

  • Բարձրագույն կրթություն սոցիալական կամ քաղաքական գիտությունների, տնտեսագիտութան, հանրային կառավարման, իրավաբանության և այլ կապված բնագավառում:
  • ՀՀ քաղաքականությունների, կարգավորիչ և ինստիտուցիոնար համակարգերի իմացություն:
  • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերեն լեզվի գերազանց իմացությունը կդիտվի որպես առավելություն:
  • Համակարգչային և գրասենյակային սարքավորումներով աշխատելու կարողություն և հմտություններ (MS Office 2000 (Word, Excel, Power Point, տվյալների բազաներ)):
  • Նախաձեռնողականություն, պատասխանատվություն, ստեղծագործ մտածելակերպ, ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն:
  • Փաստաթղթերի նախագծման, ուժեղ գործառնական և վերլուծական հմտություններ:
  • Քաղաքականությունների նախագծման ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ:

Աշխատավարձի մասին

Հանրային քաղաքականությունների փորձագետի աշխատավարձը պայմանագրային է: Աշխատավարձը կվճարվի բանկային փոխանցման միջոցով:

Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Խնդրում ենք ձեռնպահ մնալ զանգերից և այցելություններից:

Այս թափուր աշխատատեղի մրցույթին կարող եք մասնակցել` ներկայանալով դեկտեմբերի 2-ին Կոնգրես հյուրանոցում կայանալիք աշխատանքի տոնավաճառ 2016 միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ և հետևել նորություններին՝ միանալով ֆեյսբուքում տոնավաճառի միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online և լրացնել համապատասխան դաշտերը։

Similar Opportunities


Host Countries

Armenia