Armenian Lawyers’ Association  Follow

Աշխատանք - Հանրային հաղորդակցության և ջատագովության մասնագետ, Իրավաբանների հայկական ասոցիացիա

Publish Date: Dec 01, 2016

Deadline: Dec 02, 2016

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online և լրացնել համապատասխան դաշտեր

Կազմակերպությունը՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ

Հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2 

Պաշտոնը՝ Հանրային հաղորդակցության և ջատագովության մասնագետ

Հիմնական գործառույթներ

  • Ապահովել «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (ԻՀԱ) գործունեության մասին տեղեկատվական նյութերի տարածումը կազմակերպության կայքերում և սոցիալական ցանցերում:
  • Իրականացնել ԻՀԱ Ռազմավարական և Զարգացման պլաններով նախատեսված հանրության հետ կապերի և հաղորդակցության միջոցառումները` ներառյալ արտաքին հաղորդակցությունը:
  • Ապահովել մշտական կապ լրատվամիջոցների հետ:
  • Մասնակցել ԻՀԱ-ի և նրա կողմից իրականացվող առանձին միջոցառումների վերաբերյալ տպագրական և այլ նյութերի պատրաստման և տարածման գործընթացին:
  • Կազմակերպել հասարակության իրազեկման քարոզարշավներ:
  • Տարածել ԻՀԱ-ի կողմից իրականացվող ծրագրերի արդյունքները տեղական, մարզային, ազգային և միջազգային հարթակներում:
  • Կազմել և խմբագրել ԻՀԱ-ի տարեկան հաշվետվությունները (գործունեության, գնահատման և այլն);
  • Պատրաստել տեղեկատվական նյութեր, ինչպիսիք են թռուցիկները, իրականացվող ծրագրերի մասին գրքույկները և այլն:
  • Պատրաստել մամլո և լրատվական հաղորդագրություններ ԻՀԱ-ի կողմից կազմակերպվող միջոցառումների շրջանակներում, որոնք կհրապարակվեն էլեկտրոնային լրատվամիջոցներով:
  • Մասնակցել ԻՀԱ-ի կողմից անցկացվող միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին:
  • Աշխատանքները պետք է կատարվեն հայերեն և անգլերեն լեզուներով:
  • Ունենալ շաբաթական և ամսական աշխատանքային պլաններ և դրանց կատարողականներ:
  • Կատարել ԻՀԱ-ի բնականոն գործունեությունն ապահովող այլ հանձնարարություններ:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ.

  • Բարձրագույն հումանիտար կրթություն հանրության հետ կապերի ոլորտում, ինչպես նաև լեզվաբանական և հասարակագիտության ոլորտներում:
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ հանրության հետ հաղորդակցության ոլորտում:
  • Համակարգչային և գրասենյակային սարքավորումներով աշխատելու կարողություն և հմտություններ (MS Office 2000 (Word, Excel, Power Point, տվյալների բազաներ));
  • Սոցիալական ցանցերում օգտագործվող գործիքներին տիրապետման հմտություններ
  • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերենի գերազանց իմացությունը կդիտվի որպես առավելություն:
  • Նամակագրության, ինչպես նաև միջանձնային և միջմշակութային հաղորդակցության գերազանց հմտություններ:
  • Գործնական կապեր ստեղծելու ունակություն:
  • Նախաձեռնողականություն, պատասխանատվություն, ստեղծագործ մտածելակերպ, թիմում աշխատելու ունակություն:

Աշխատավարձի մասին

Հանրային հաղորդակցության և ջատագովության մասնագետի աշխատավարձը պայմանագրային է: Աշխատավարձը կվճարվի բանկային փոխանցման միջոցով:

Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Խնդրում ենք ձեռնպահ մնալ զանգերից և այցելություններից:

Այս թափուր աշխատատեղի մրցույթին կարող եք մասնակցել` ներկայանալով դեկտեմբերի 2-ին Կոնգրես հյուրանոցում կայանալիք աշխատանքի տոնավաճառ 2016 միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ և հետևել նորություններին՝ միանալով ֆեյսբուքում տոնավաճառի միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online և լրացնել համապատասխան դաշտերը։

Similar Opportunities


Host Countries

Armenia