"French University in Armenia" Foundation (UFAR)  Follow

Աշխատանք - «Եվրոպական և զարգացման ծրագրերի» բաժնի նախագծերի պատասխանատու, Հայաստանում ֆրանսիական համալսարան

Publish Date: Dec 25, 2016

Deadline: Jan 11, 2017

«Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամը (ՀՖՀՀ) հայտարարում է մրցույթ Արտաքին կապերի վարչության «Եվրոպական և զարգացման ծրագրերի» բաժնի  «Նախագծերի պատասխանատուի»  աշխատատեղի համար:

Պրոռեկտորի վերահսկողությամբ Նախագծերի պատասխանատուի  հիմնական գործառույթներն են`

  • Աջակցել համալսարանի գործունեության և զարգացման տարբեր ոլորտների վերաբերյալ նախագծերի մշակմանը,
  • հետևել ընթացիկ նախագծերի իրագործմանը` մասնավորապես եվրոպական Erasmus+ ծրագրի շրջանակում,
  • աջակցել արտաքին կապերի գծով ծրագրերի աշխատանքների համակարգմանը,
  • կատարել գրավոր և բանավոր թարգմանություններ անգլերեն և հայերեն լեզուներով,
  • Համալսարանի տնօրինության պահանջով իրականացնել իր որակավորմանը համապատասխան այլ աշխատանքներ:

Պահանջվող ունակություններ և գիտելիքներ

  • Բարձրագույն կրթություն (Master 2 կամ դրան համարժեք) հասարակայնության հետ կապերի, մարքեթինգի կամ հասարակական գիտությունների ոլորտում,
  • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Ֆրանսերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Առնվազն երկու տարվա նախագծերի կառավարման կամ վարչական աշխատանքի փորձ,
  • Բազմամշակութային թիմում աշխատելու ունակություն,
  • Համակարգչային գիտելիքներ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է սեղմել ներքևում առկա APPLY ONLINE կոճակը, կցել ինքնակենսագրություն (CV) և գրել մոտիվացիոն նամակ մինչև 2017թ. հունվարի 11-ը։

Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված թեկնածուները:

 

Similar Opportunities


Host Countries

Armenia