"French University in Armenia" Foundation (UFAR)  Follow

Աշխատանք - Արտաքին կապերի բաժնի ծրագրերի պատասխանատու, Հայաստանում ֆրանսիական համալսարան

Publish Date: Jun 17, 2016

Deadline: Jul 13, 2016

Աշխատանք - Արտաքին կապերի բաժնի ծրագրերի պատասխանատու

«Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամը (ՀՖՀՀ) հայտարարում է մրցույթ Արտաքին կապերի բաժնի Ծրագրերի պատասխանատուի  աշխատատեղի համար:

Պրո-ռեկտորի վերահսկողությամբ Ծրագրերի պատասխանատուի  գործառույթները հետևյալն են`

  • մշակել նախագծեր համալսարանի և ֆրանկոֆոնիայի գործունեության տարբեր ոլորտների վերաբերյալ (Erasmus+, AUF, ապակենտրոն համագործակցություն և այլն),
  • հետևել ընթացիկ ծրագրերի իրագործմանը,
  • աջակցել արտաքին կապերի գծով ծրագրերի աշխատանքների համակարգմանը,
  • կատարել գրավոր և բանավոր թարգմանություններ անգլերեն և հայերեն լեզուներով,
  • Համալսարանի տնօրինության պահանջով իրականացնել իր որակավորմանը համապատասխան այլ աշխատանքներ:

Պահանջվող ունակություններ և գիտելիքներ

  • Բարձրագույն կրթություն (Master 2 կամ դրան համարժեք) հասարակայնության հետ կապերի, մարքեթինգի կամ հասարակական գիտությունների ոլորտում,
  • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Ֆրանսերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Առնվազն երկու տարվա վարչական աշխատանքի փորձ,
  • Բազմամշակութային թիմում աշխատելու ունակություն,
  • Համակարգչային գիտելիքներ:

Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել հայտարարության ներքևում գտնվող Apply Online կոճակը, համապատասխան դաշտում գրել մոտիվացիոն նամակ և կցել CV-ն։

Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված թեկնածուները:

Similar Opportunities


Disciplines

Project Management