Ameriabank CJSC  Follow

Աշխատանք - Անվտանգության ծառայության մասնագետ, Ամերիաբանկ

Publish Date: May 17, 2016

Deadline: May 25, 2016

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ` «Ամերիաբանկ» ՓԲԸ

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Անվտանգության ծառայություն, Ներքին անվտանգության բաժին,

ՊԱՇՏՈՆ` Մասնագետ

ՏԵՂԱԿԱՅՈՒՄ` ՀՀ, Ք.Երևան

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

  • Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
  • Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
  • Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Օժանդակել ծառայությանը իր բոլոր օպերացիոն աշխատանքներում:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

  • Մասնակցել գանձապահների դրամարկղերի հանկարծակի ստուգումներին,
  • Տեսագրությունների ուսումնասիրությամբ բացահայտել դրամարկղերում առկա տարբերությունները և տալ եզրակացություն,
  • Անհրաժեշտության դեպքում Ներքին անվտանգության բաժնի ղեկավարի կարգադրությամբ, օժանդակել ֆինանսական անվտանգության բաժնինª վարկային հայտ ներկայացրած իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից գրավադրվող գույքերի մոնիթորինգ իրականցանելով, ինչպես նաև մասնակցել խնդրահարույց վարկառուների նկատմամբ համապատասխան միջոցառումների իրականացման և գումարների վերադարձման գործընթացին,
  • Ամենօրյա հսկողություն սահմանել մասնաճյուղի ահազանգման, տագնապային և հակահրդեհային համակարգերի աշխատունակության նկատմամբ,
  • Մասնակցել մասնաճյուղի դրամապահոցի բացման և փակման, արժեքների համեմատագրման և ամփոփման աշխատանքներին:
  • Մասնակցել պահասենյակի բացման և փակման աշխատանքներին
  • Կատարել ավտոմատ գանձման մեքենաների (այսուհետև ԱԳՄ) կանխիկ դրամական միջոցների լիցքավորման և ապալիցքավորման գործընթացը,
  • Հսկել բանկային և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության հնարավոր արտահոսքի կասեցման ուղղությամբ աշխատանքները, անհրաժեշտության դեպքում իրականացնել մասնաճյուղ աշխատանքի ընդունվող թեկնածուների ուսումնասիրություն, ինչպես նաև մասնաճյուղի աշխատակիցների վերաբերյալ պարզաբանումներ և ստուգումներ,
  • Կատարել ԱԾ ղեկավարի, ինչպես նաև Ներքին անվտանգության բաժնի ղեկավարի կողմից տրվող այլ հանձնարարականներ:

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • Բարձրագույն կրթություն
  • Հաղորդակցվելու կարողություն, թիմում աշխատելու հմտություն
  • Համագործակցելու ունակություն
  • Առաջադրանքների ճշգրիտ և ժամանակին կատարելու ունակություն
  • MS Word, Excel, Outlook, Ինտերնետ ծրագրերի տիրապետում
  • Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն


ԴԻՄՈՒՄՆԵՐԻ
ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ` մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել ներքևի APPLY ONLINE  կոճակի վրա և հետևյալ լրացված դիմում/հայտի ձևը ինչպես նաև CV-ն տեղադրել սահմանված դաշտերում:

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` 100,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 ՀՀ դրամ` Բանկի S դասի վարձատրության սանդղակին համապատասխան:

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները:

Similar Opportunities


Host Countries

Armenia