Չոր մարքեթինգ  Follow

Դասախոսություն - Արդյունավետ աշխատանքի սկզբունքները միջազգային բիզնես գիգանտների հետ, LOFT

Publish Date: Jul 26, 2016

Deadline: Jul 30, 2016

Event Dates: from Jul 31, 2016 07:00 to Jul 31, 2016 09:00

Արդյունավետ աշխատանքի սկզբունքները միջազգային բիզնես գիգանտների հետ

Հուլիսի 31-ին՝ 19։00-ին, #LOFT-ի բիզնես ակումբը հյուրընկալելու է 2 օրով Հայաստան ժամանած, միջազգային կարգի բիզնես էքսպերտ, Լոնդոնում գրանցված և աշխարհի տարբեր ծայրերում գործունեություն ծավալող Davtian International LTD ընկերության հիմնադիր Դավիթ Դավթյանին:
Davtian International LTD ընկերությունը բիզնեսի զարգացման ու խորհրդատվության ծրագրեր է իրականացնել այնպիսի համաշխարհային գինգանտների հետ, ինչիպիսիք են Philips-ը, Emap (UK media group), Rikio-ն և այլն:
Օրինակ Philips-ի համար Davtian International LTD-ն մեծ ծրագրեր է իրականացրել Հարավային Աֆրիկայում, որի շրջանակներում ուսումնասիրվել է շուկան, բրենդի տարածման խողովակները, վաճառքի խողովակներն ու վայրերերը, մարքեթինգային քաղաքականությունը, աշխատանք է տարվել տեղական խաղացողների հետ և այլն: Արդյունքում առաջին տարում Philips-ի վաճառքները Հարավային Աֆրիկայում 1 տարում 200 հազար $-ից հասել է 500 հազար $-ի, իսկ երրորդ տարում 700 հազար դոլար:

ՍԵՄԻՆԱՐԻ ԸՆԹԱՑՔՈւՄ ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆԸ ԽՈՍԵԼՈւ Է ՀԵՏԵՎՅԱԼ ԹԵՄԱՆԵՐՈՎ․

1. Շուկայական իրավիճակի ուսումնասիրման առանձնահատկությունները:
2. Բիզնես գիգանտների հետ աշխատանքի առանձնահատկությունները:
3. Շուկայի փոփոխականության հիման վրա ռազմավարության մշակում:
4. Ընկերության արդյունավետ դիրքավորումը շուկայում:
5. Օտար շուկաներում տեղական մշակութային ու լեզվական խնդիրների լուծման առանձնահատկությունները:
6. Այլ շուկաներում տեղական անձնակազմի վերապատրաստման առանձնահատկությունները և այլն:

Հանդիպումը վարելու է «Չոր մարքեթինգ» գրքի ու կուրսի հեղինակ, Լոֆթ Բիզնես ակումբի համահիմնադիր Վահրամ Միրաքյանը:
Հանդիպումն ընթանալու է հայերեն լեզվով, երբեմն ռուսերեն կամ անգլերեն մեջբերումներով:
Մուտքի արժեքը՝ 1 500 դրամ՝ ներառյալ սուրճ, թեյ և քաղցրավենիք:

Մասնակցելու համար սեղմեք APPLY ONLINE կոճակը, Cover letter դաշտում նշեք անուն-ազգանուն, հեռախոսահամար և Էլ․ հասցե։

Similar Opportunities


Disciplines

Business

Host Countries

Armenia

Event Types

Lecture