EcoLab foundation for Sustainable Development and Active Citizenship, Armenia  Follow

Ակտիվ քաղաքացիության ծրագիր 2016, ԷկոԼաբ

Publish Date: May 11, 2016

Deadline: May 25, 2016

ԷկոԼաբ հիմնադրամի կողմից իրականացվող ակտիվ քաղաքացիության ծրագրի մասնակցության հայտերն արդեն ընդունվում են:

Իր ծրագրերի միջոցով ԷկոԼաբ հիմնադրամը նպատակ ունի խթանել Հայաստանում ակտիվ քաղաքացիության և կենսակայուն զարգացման առաջընթացը: Ծրագիրը զորացնում է հայաստանաբնակ երիտասարդներին, մասնավորապես մարզերի գյուղական համայնքներում բնակվող երիտասարդներին՝ նրանց տալով կայուն զարգացման և ոչ ֆորմալ կրթության կարևորագույն հմտություններ: Հայաստանում ցածր քաղաքական մասնակցայնության և անկայուն բնապահպանական գործունեության ֆոնին, ծրագիրը ոգևորում է երիտասարդներին իրենց ջանքերն ուղղել իրականություն դարձնելու ժողովրդավար, խաղաղ և կենսակայուն հայ հասարակության մեր ընդհանուր տեսլականը: 

Ծրագիրը հնարավորություն կտա մասնակցելու 3 թեմատիկ սեմինարի և զարգացնելու ու իրականացնելու համայնքային ծրագրեր:

 Սեմինարներնը կիրականացվեն հետևյալ ժամանակացույցով՝

Գարնանային դպրոց՝ հունիսի 29 – հուլիսի 5
• Ծրագրային հանդիպում՝ հուլիս 26 – 31
• Անդրադարձ ֆորում՝ նոյեմբեր 25 – 29

Սեմինարներին մասնակցելով Դուք կստանաք խորը գիտելիքներ կայուն զարգացման մասին, կզարգացնեք ժամանակի և ծրագրի կառավարման հմտությունները և դառնալով ԷկոԼաբի շրջանավարտների ցանցի անդամներ կկարողանաք դիմել տարբեր տեղական և միջազգային ծրագրերի: 

Ծրագրին մասնակցությունն անվճար է։ Սեմինարների ընթացքում հյուրանոցում կացության և սննդի ծախսերը հոգում է ծրագիրը: Սեփական բնակավայրից սեմինարի վայր հասնելու ճանապարհածախսերը փոխհատուցվում են:

ԷկոԼաբ 2016 ծրագրին դիմելու համար պետք է սեղմել ներքևի APPLY ONLINE կոճակի վրա, և մինչև մայիսի 25-ը հետևյալ լրացված հայտադիմումը տեղադրել սահմանված դաշտում։ 

Similar Opportunities


Disciplines

Environmental Studies

Sustainable Development

Host Countries

Armenia

Event Types

Trainings