Սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինարներ

Publish Date: May 12, 2010

Event Dates: from May 15, 2010 12:00 to May 16, 2010 12:00

NeoMedia նախագիծը և ARMACAD ցանցը կազմակերպում են ուսանողական երկօրյա սեմինարներ Երևան քաղաքում «Սոցիալական մեդիա և բլոգինգ» թեմաներով:

Սեմինարների նպատակն է հայ երիտասարդներին մատուցել ժամանակակից ինտերակտիվ մեդիա ոլորտի և առհասարակ` ինտերնետի կողմից տրվող լայնածավալ հնարավորությունների մասին տեսական տեղեկություններ: Սեմինարների արդյունքում ուսանողներին ավելի պարզ տարբերակներով կներկայացվեն բլոգային և սոցիալական մեդիա ոլորտների և գործիքների մասին մանրամասներ, որից հետո մասնակիցներն ավելի հեշտության կարող են կողմնորոշվել` միանալու այս կամ այն բլոգային համակարգին, թե ինչպես օգտագործել սոցիալական մեդիա ոլորտի գործիքները իրենց մասնագիտական նպատակների կամ նախասիրությունների համար:

Ընդհանուր առմամբ սեմինարներին կներկայացվեն հետևյալ բաղադրիչները. Բլոգային պլատֆորմներ, սոցիալական ցանցերը` որպես հասարակական և ինֆորմացիոն գործիքներ, անհատական և կորպորատիվ բլոգներ.

Սեմինարի վերջաբանում մասնակիցներին կառաջարկվի միանալ հայկական նոր բաց բլոգ-պորտալին և կատարել հեղինակային հրապարակումներ:

Սեմինարներին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր ԲՈՒՀ-երի ուսանողները, որոնք գրանցված են ARMACAD ցանցում:

Սեմինարները կվարեն ՆեոՄեդիա նախագծի համահեղինակներ Վարդան Պապիկյանը և Վարդան Գրիգորյանը, ARMACAD ցանցի հիմնադիր Խաչիկ Գևորգյանը և երկու այլ բլոգերներ` Լուսինե Բարսեղյանը և Արման Սուլեյմանյանը:

Սեմինարները տեղի կունենան 2010թ. մայիսի 15 և 16-ին, ժամը` 13:00 – 16:00
Անցկացման վայրը` Համահայկական երիտասարդական կենտրոն (Աբովյան փող.)

Երկօրյա ուսանողական սեմինարներ.
Սոցիալական մեդիա և բլոգինգ

Սեմինարների օրակարգ.

Օր առաջին.

Ներածություն.
Վարող` Վ. Պապիկյան.
Ինչ է սոցիալական մեդիա ոլորտը: ԻՆչ հնարավորություններ է այն տալիս ժամանակակից մարդուն:

Սոցիալական մեդիա գործիքներ. Ծանոթացում բլոգային պլատֆորմների հետ
Վարող` Վ. Պապիկյան և Վ. Գրիգորյան
• Ծանոթացում Blogger (BlogSpot.com) բլոգային համակարգի հետ
• Ծանոթացում WordPress (WordPress.com) բլոգային համակարգի հետ
• Ծանոթացում. Այլ բլոգային համակարգեր – Livejournal, blog.ru, webs.com
• Facebook և Twitter ցանցերը` որպես սոցիալական մեդիա գործիքներ և բլոգային զոնաներ:

Ծանոթացում հայկական բլոգային տիրույթների և սոցիալական մեդիա պլատֆորմների հետ.
Վարող` Վ. Պապիկյան և Վ. Գրիգորյան
• Armfeeds.com
• ArmBlogs.ru
• Armenix.com

Օր երկրորդ.

Բլոգինգ. Անհատական մոտեցումներ.
Ներկայացնող` Լուսինե Բարսեղյան, բլոգեր
Անհատական բլոգ վարելու համար ինչ է անհրաժեշտ և ինչ համար կարելի է վարել անհատական բլոգ:

Բլոգինգ. Խմբային մոտեցումներ.
Ներկայացնող` Արման Սուլեյմանյան, բլոգեր, լրագրող (Radio Van)
Խմբային բլոգ, ինչ նպատակ է հետապնդում խմբային բլոգի վարումը կազմակերպության կամ անհատների համար:

Մասնագիտական բլոգներ.
Ներկայացնող` Լուսինե Նալբանդյան, մարքետոլոգ
Մասնագիտական բլոգներ, ինչի համար են նրանք անհրաժեշտ մարդկանց և ինչ է այն տալիս մասնագետներին:

Կորպորատիվ բլոգինգ և բլոգ-պորտալներ.
Ներկայացնողներ` Վ. Պապիկյան և Խաչիկ Գևորգյան.
Կորպորատիվ բլոգները` որպես ժամանակակից բիզնեսի կարևորագույն մաս. կորպորատիվ և բլոգ-պորտալային օրինակների տեսական ներկայացում.
• iReport.am
• Arevelk.info
• Armacad.info

Հայկական բաց բլոգ-պորտալի ներկայացում.
Ներկայացնողներ` Վ. Պապիկյան և Վ. Գրիգորյան
• Ինչ նպատակ է հետապնդում բլոգ-պորտալի ստեղծումը և
• ինչպես դառնալ հայկական բաց բլոգ-պորտալի համահեղինակ:

Similar Opportunities


Host Countries

Armenia

Event Types

Seminars