Մոսկվայում կայացավ MIT հայկական միության նախագահի և Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի Հայկական ուսանողական ասոցիացիայի հանդիպումը

Publish Date: Apr 05, 2011

2011թ. մարտի 26-ին Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի Հայական Միության (MITAS) նախագահ Տիգրան Սլոյանը այցելեց Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ (ՄՖՏԻ), որտեղ հանդիպեց ՄՖՏԻ-ի Հայկական ուսանողական ասոցիացիայի (ASAMIPT) նախագահ Տիգրան Շահվերդյանի, ասոցիացիայի մյուս անդամների և ՄՖՏԻ-ի ուրիշ ուսանողների հետ:

Հանդիպման ընթացքում Տ. Սլոյանը ներկայացրեց MIT-ի կառուցվածքը, ընդունելության կարգն ու պահանջները, կիրառավող կրթական մեթոդները, MIT ուսանողի կյանքը, ինպես նաև խոսեց MIT հայկական միության խնդիրների և նպատակների մասին, կարևորելով MITAS-ի դերը MIT-ի հայ ուսանողի և հայ համայնքի կյանքում: Նա ծանոթացրեց նաև www.mitas.orgկայքին, որտեղ ներկայացված է ամեն ինչ MITAS-ի և նրա գործունեության մասին:

Տ. Շահվերդյանը խոսեց ՄՖՏԻ-ի համակարգի մասին: Քննարկվեցին երկու բուհերի նմանությունները և տարբերությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև համատեղ միջոցառումների և աշխատանքների ծրագրեր, որոնք մեծ դեր կխաղան Բոստոնի և Մոսկվայի հայկական համայնքների և հայ ուսանողների կյանքում, ինչպես նաև կնպաստեն Հայաստանի զարգացմանը:

Similar Opportunities