Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակը հայտարարում է ակնարկների մրցույթ` ուսանողների համար

Publish Date: Feb 02, 2011

Deadline: Mar 10, 2011

Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակը հայտարարում է ակնարկների (շարադրությունների) մրցույթ` Հայաստանի ԲՈՒՀ-երի  ուսանողների համար: Հավանական մասնակիցները պետք է մինչև մրցույթի արդյունքների հայտարարումը պաշտոնապես գրանցված լինեն Հայաստանի ԲՈՒՀ-երից  մեկում:

Հրավիրում ենք Ձեզ անդրադառնալու հետևյալ երկու թեմաներից մեկին.

Թեմա 1. Ինչպե՞ս կարող է Հայաստանի կառավարությունը հաղթահարել վերջին տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները:

(Քննարկեք խնդրի լուծման համար անհրաժեշտ առաջնահերթ բարեփոխումների քաղաքականությունները: Հուշող հարցեր` ինչպե՞ս կարող է կառավարության հարկային քաղաքականությունը սատարել տնտեսության վերականգնմանը: Տնտեսության ո՞ր ճյուղերն ունեն Հայաստանի մրցակցային առավելությունները բացահայտելու ներուժ:)

Թեմա 2. Ի՞նչ արժեք ունեն Հայաստանի անտառները: (Մեզ հետաքրքրում է Ձեր կարծիքն այն մասին, թե Հայաստանում անտառներն ինչ արժեք ունեն: Հուշող հարցեր` ինչու՞ են անտառները կարևոր: Ինչու՞ պետք է պաշտպանենք  դրանք: Ի՞նչ դեր է կատարում անտառը երկրի տնտեսական զարգացման մեջ: Ի՞նչ դեր ունի անտառը տեղական  համայանքների զարգացման գործում:)

ԱԿՆԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ 2011թ.-ի ՄԱՐՏԻ 10-Ն Է:

Խնդրում ենք ընտրել նշված թեմաներից միայն մեկը: Ձեր շարադրությունը կարող եք ուղարկել էլեկտրոնային փոստով` agrigoryan1@worldbank.org հասցեով, կամ թղթային օրինակը ներկայացնել Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակ հետևյալ հասցեով` Գ. Լուսավորիչ 9, Երևան 0015: Աշխատանքը չպետք է գերազանցի 5 էջը (1 էջը = 1800 նիշ): Դիմումի փաթեթում ներառեք Ձեր ուսանողական վավերական տոմսի պատճենը: Նշեք Ձեր անունը, տարիքը, համալսարանը, ֆակուլտետը և տարին:

Լավագույն 4 ակնարկների համար Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի կողմից կտրամադրվեն դրամական մրցանակներ` հետևյալ կարգով.

1-ին տեղ` 700 ԱՄՆ դոլար

2-ին տեղ` 500 ԱՄՆ դոլար

3-ին տեղ` 400 ԱՄՆ դոլար

4-րդ տեղ` 300 ԱՄՆ դոլար

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. մրցույթի վերաբերյալ սպառիչ տեղեկությունների համար այցելեք ՀԲ Երևանի գրասենյակի կայքէջը`www.worldbank.org.am (News and Events à Press Releases).

Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակ` Վիգեն Սարգսյանին /արտաքին կապերի պատասխանատու կամ Արմինե Գրիգորյանին /hանրային տեղեկատվության գծով օգնական, +374(10) 52 09 92 հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի միջոցով`vsargsyan@worldbank.org, agrigoryan1@worldbank.org հասցեներով:

Similar Opportunities