«Վան – 2865» միջազգային գիտաժողովը Երևանում

Publish Date: Oct 09, 2010

Event Dates: from Oct 07, 2010 12:00 to Oct 09, 2010 12:00

Ս.թ. հոկտեմբերի 7-9-ին «Վասպուրական» հայրենակցական միությունը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը՝ Պատմության և Արևելագիտության ինստի­տուտների մասնակցությամբ, կազմակերպեցին Վան քաղաքի առաջին հի­շատակության 2865-ամյակին նվիրված մի­ջազգային գիտաժողով։

Տուրուշպա-Տուշպա-Վանը գրավոր սկզբնաղբյուրներով վկայված Հայ­կա­կան լեռնաշխարհի հնագույն այն քաղաքն է, որն անընդմեջ գոյատևում է ա­վելի քան քսանութուկես դար։ Նման կարգավիճակով այն նաև բովանդակ Միջին Արևելքի եզակի քաղաքներից է։ Իր հիմ­նա­դրման ժամանակներից Տուշպա-Վանը եղել է ոչ միայն Վանի թագավորության, նրա անմի­ջա­կան ժառանգորդ հանդիսացող Երվանդունիների հայկական պե­տության՝ այ­սինքն, հա­մահայկական ընդգրկում ունեցող առաջին պե­տու­թյան մայրաքաղաքը, այլ նաև Վասպու­րա­կանի թագա­վո­րու­թյան (10-11-րդ դարեր) մայրաքաղաքը։ Հետագայում ևս Վանը շարու­նակել է պահպանել հայ­կական կենտրոնի դերը, մասնավորապես ուշ միջնադարում և 19-20-րդ դա­րի սկզբին այն Արևմտյան Հայաստանի վաճառաշահ, արհեստա­վո­րա­կան և մշա­կու­թային կենտրոնն էր, ամենահայաշատ քաղաքը։

Մեծ եղեռնի տարիներին Վանը միակ խո­շոր բնակավայրն էր, որի ինքնապաշտ­պա­նու­թյունն ավարտվեց հաղթանակով, իսկ Ա­րամ Մանուկյանի, հետագայում (1917-1918 թթ.) և Կոստի Համբարձումյանի գլխա­վո­րու­թյամբ այստեղ ստեղ­ծված իշխանությունը 20-րդ դարի հայկական առաջին քաղաքական կազ­մա­վորումն էր։

Գիտաժողովը նվիրված է ոչ միայն Հայոց առաջին մայրաքաղաքի, այլ նաև ողջ Վաս­պու­րա­կան աշխարհի պատմամշակութային ժառանգությանը, հնագիտությանը, ազգագրությանը, բանագիտությանը, գրականությանը, արվեստին ու ճարտարապետությանը։

Գիտաժողովին զեկուցումներով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգա­գրու­թյան, պատմության, արևելագիտության, գրականության, լեզվի ինստիտուտների, Մատե­նա­դարանի, ԵՊՀ-ի, Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի, Երև­ա­նի ճարտարապետության և շինարարության համալսարանի, Հայաստանի պատմության թան­գարանի, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատողներ։

Շուրջ 40 զեկուցողների թվում են ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, գիտությունների իննը դոկ­տոր­ներ, շուրջ քսան գիտությունների թեկնածուներ։ Նիստերի առաջին օրվա զեկուցումները վե­րա­բերելու են Վան-Վասպուրականի հնագույն շրջանից մինչև միջնադար ընկած ժա­մա­նա­կահատվածի պատմա-մշակութային ու քաղաքական ժառանգությանը, երկրորդ օրվա ըն­թաց­քում կհնչեն ելույթներ, որոնք կլուսաբանեն 19-րդ դարի երկրորդ կեսի-20-րդ դա­րա­սկզ­բի իրադարձությունները, երրորդ օրվա ելույթները վերաբերելու են տա­րա­ծա­շրջանի բնակ­չության ազգագրությանը և բանահյուսությանը։ Գիտաժողովի օտարերկրյա մասնակիցների թվում են Կալիֆորնիայի Լոս-Անջելեսի համալսարանի Նարեկացու անվան հայագիտու­թ­յան բաժնի վարիչ, պրոֆեսոր Պիտեր Քաուին, Իրանի Սպահանի պետական համալսա­րա­նի պրոֆեսոր Մոհամմադ Մալեք-Մոհամմադին, Սևրի (Ֆրանսիա) Մխիթարյան մշակութային կենտրոնի գիտաշխատող Տորք Դալալյանը։

Գի­տա­ժո­ղո­վում ներկայացված և կազ­մակերպչական հանձնաժողովի հավանությանն ար­ժանացած նյութերը կհրատարակվեն ա­ռանձին ժողովածուով։

Գիտաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։

Similar Opportunities


Conference Types

Conference Programs