International Center for Agribusiness Research and Education  Follow

Վերապատրաստման դասընթաց – Մոդելներ կետային (դետերմինիստիկ) և միջակայքային (ստոխաստիկ) կանխատեսումների համար

Publish Date: Jan 15, 2014

Deadline: Feb 12, 2014

Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնը

հրավիրում է Ձեզ մասնակցելու տեսակոնֆերանսային վերապատրաստման 
 
«Մոդելներ կետային (դետերմինիստիկ) և միջակայքային (ստոխաստիկ) կանխատեսումների համար»
  
թեմայով
 
դոկտ. Ռաֆաել Բախտավորյանի ներկայացմամբ, Տեխասի A&M համալսարան
 
Ժամկետը և անցկացման վայրը
Եռօրյա վերապատրաստման դասընթացը տեղի կունենա փետրվարի 19-ին, 20-ին և 21-ին, Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնում (ICARE):
Հասցեն՝ Երևան, 0009 Տերյան 74:
 
Ժամերը
18:30-21:30 (ներառյալ սուրճի ընդմիջումը): Մանրամասն տեղեկությունները՝ ներքոբերյալ օրակարգում:
 
Աշխատանքային լեզուն
Վերապատրաստման դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է, սակայն PowerPoint սահքահանդեսը կլինի անգլերեն:
 
Մակարդակը
Սկսնակ/ Միջին մակարդակ
 
Դասընթացի նկարագրությունը
Կանխատեսումները փոքր և մեծ ձեռնարկությունների բիզնեսի ոլորտի վերլուծաբանների տրամադրության տակ եղած կարևոր գործիք են՝ ճշգրիտ որոշումներ ընդունելու համար: Այս գործնական վերապատրաստման ժամանակ մասնակիցները կծանոթանան տարբեր քանակական մոդելների, որոնք օգտագործվում են կանխատեսումներ անելու համար (օրինակ, ՀՆԱ-ն, գները, վաճառված քանակությունը, հասույթը, ծախսերը, տոկոսադրույքները, փոխարժեքը և այլն): Այս վերապատրաստման տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ այն նպատակաուղղվելու է քանակական տարբեր մոդելներից՝ թե դետերմինիստիկ կամ կետային (առանց ռիսկի) և թեմիջակայքային կամ ստոխաստիկ (ռիսկի առկայությամբ) կանխատեսումների ստացմանը: Կանխատեսումների մոդելները ներառում են ռեգրեսիայի վրա հիմնված մոդելներ՝ գծային և ոչ գծային տրենդ, կառուցվածքային փոփոխություններ, սեզոնայնություն և պարբերաշրջանային փոփոխություններկանխատեսելու համար:
 
Նպատակային լսարանը
Վերապատրաստման սույն դասընթացի նպատակն է մասնակիցներին տրամադրել գործնական հմտություններ և օգնել նրանց՝ գործարար համատեքստում իրազեկ տնտեսական որոշումներ ընդունելու հարցում: Ներածական այս դասընթացը լայնորեն օգտվում է ռեգրեսիայի վրա հիմնված կանխատեսումների մոդելներից, որոնք կիրառվում են տվյալների զանազան բազաների նկատմամբ և նախատեսված են բիզնեսի ոլորտում աշխատող խորհրդականների, վերլուծաբանների, տնտեսագետների, քաղաքականություն մշակողների, ուսանողների և շահագրգիռ այլ անձանց համար, ովքեր կանխատեսումներ և ռիսկերի վերլուծություն են անում արտադրության և ծառայությունների որևէ բնագավառում (բանկային գործ, խորհրդատվություն, սննդի արդյունաբերություն, արտադրություն, մեծածախ և մանրածախ առևտուր, տուրիզմ և այլն): Մենք չենք ակնկալում, որ մասնակիցները մանրակրկիտ կերպով տիրապետեն կանխատեսումների մոդելներին, սակայն խորհուրդ ենք տալիս, որ ունենան բազային գիտելիքներ ռեգրեսիոն վերլուծությունից և Microsoft Excel ծրագրից:
 
Ակնկալվող արդյունքները
Եռօրյա վերապատրաստման ավարտին մասնակիցները կկարողանան՝
·         տարբերակել տվյալների (ՀՆԱ, գներ, վաճառված քանակություն, հասույթ, ծախսեր, տոկոսադրույքներ, փոխարժեք և այլն) միջոցով արտացոլվող փոփոխությունները (տրենդ, կառուցվածքային փոփոխություններ, սեզոնայնություն և պարբերաշրջանային փոփոխություններ):
·         Ստանալ ռեգրեսիայի համապատասխան մոդելներ կանխատեսման նպատակով:
·         Հաշվարկել մոդելը (կամ մոդելները), որոշել լավագույն մոդելը և մեկնաբանել արդյունքները:
·         Կատարել թե կետային (կամ դետերմինիստիկ)  և թե միջակայքային (կամ ստոխաստիկ) տնտեսական կանխատեսումներ:
·         Բիզնեսի ոլորտի կառավարիչներին առաջարկություններ անել՝ որոշում ընդունելու գործընթացը հեշտացնելու նպատակով:
Ծրագրակազմ
Օգտագործվելու է Excel-ի Simetar ծրագիրը: Simetar 2011-ի ամբողջական անվճար փորձնական օրինակը՝ մեկ օգտագործողի լիցենզիայի լիարժեք ֆունկցիոնալությամբ և կարողություններով, կարելի է անվճար ներբեռնել www.simetar.com-ից: Նախքան վերապատրաստման դասընթացի մեկնարկը, դասընթացի կազմակերպիչները փորձնական օրինակը անվճար կտեղադրեն Ձեր նոութբուքում, որը կգործի 30 օր:
 
Նյութերի ներկայացման մեթոդները
Կօգտագործվի PowerPoint սահքահանդեսը և համակարգչային վարժությունների համադրությունը: Մասնակիցներին ուսուցման նյութերը կտրվեն նախապես: Լսարանի ինտերակտիվ մասնակցության միջոցով մեծապես կխրախուսվի դինամիկ քննարկումը:
 
Ուսուցանողը
Պրն Բախտավորյանը կիրառական տնտեսագիտության գծով գիտական աստիճան (Ph.D.) է ստացել Տեխասի A&M համալսարանից: Ներկայումս նա աշխատում է որպես Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի մագիստրատուրայի դասախոս: Նա դասավանդում է մագիստրոսական ծրագրի մաս կազմող այնպիսի առարկաներ, ինչպիսիք են էկոնոմետրիկան, կառավարչական տնտեսագիտությունը և ագրոբիզնեսի վերլուծությունը և կանխատեսումները: ICARE-ում դասավանդելուց առաջ պրն Բախտավորյանն աշխատել է Տեխասի A&M համալսարանի Ագրոբիզնեսի, պարենի և սպառողական պահանջարկի տնտեսագիտության հետազոտական կենտրոնում որպես կրտսեր գիտաշխատող: Ռաֆաելի գիտական հետաքրքրությունները վերաբերում են սպառողական պահանջարկի վերլուծության, կիրառական էկոնոմետրիկայի և սննդի անվտանգության ոլորտներին: Իր գիտահետազոտական գործունեության մեջ նա կանխատեսումների մոդելների օգտագործման մեծ փորձ ունի, ընդ որում նախկինում էլ է վերապատրաստման համանման ծրագրեր անցկացրել Հայաստանում (Բեյքր Թիլի Հայաստան, ICARE):
 
Գրանցման ընթացակարգը և վերջնաժամկետը
Խնդրում ենք դասընթացի համար գրանցվել և էլ. փոստով ուղարկեք ուսուցման դասընթացի համադրող Արթուր Գրիգորյանին՝ arthur@icare.am հասցեով: Գրանցման վերջնաժամկետը՝ փետրվարի 12, ժ.16:00: Տեսակոնֆերանսի սրահում նստատեղերի սահմանափակության պատճառով մասնակցության համար կծանուցվեն միայն նախապես ընտրված դիմորդները:
 
Մասնակցության վճար
Վերապատրաստման դասընթացին մասնակցելու վճարը 40,000 դրամ է (ներառյալ ԱԱՀ-ն): Ուսուցման ավարտին մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր: Հավաստագիր ստանալու համար, մասնակիցները պետք է ներկա լինեն ամբողջ դասընթացին:
 
Ում հետ կապվել
Հարցեր ունենալու դեպքում խնդրում ենք դիմել Արթուր Գրիգորյանին՝ էլփոստի arthur@icare.am հասցեով կամ զանգահարել 091 353342 հեռախոսահամարով:
 
Օրակարգ
 
Փետրվարի 19
 
Ժամը
Թեման
18:30-19:00
Ծանոթացում ռիսկ և կանխատեսումներ հասկացություններին
19:00-20:00
Տրենդերի (գծային և ոչ գծային) ռեգրեսիոն կանխատեսումներ
20:00-20:30
Սուրճի ընդմիջում
20:30-21:30
Կառուցվածքային փոփոխությունների մոդել
   
Փետրվարի 20
 
Ժամը
Թեման
18:30-19:00
Սեզոնայնության կանխատեսումներ՝ օգտագործելով ֆիկտիվ փոփոխականներ
19:00-20:00
Սեզոնայնության կանխատեսումներ՝ օգտագործելով ներդաշնակ ռեգրեսիաներ
20:00-20:30
Սուրճի ընդմիջում
20:30-21:30
Սեզոնայնության ինդեքսներ
   
Փետրվարի 21
 
Ժամը
Թեման
18:30-19:00
Պարբերաշրջանային (կամ ցիկլային) կանխատեսումներ՝ օգտագործելով ներդաշնակ ռեգրեսիաներ
19:00-20:00
Սահող միջիններով կանխատեսումներ
20:00-20:30
Սուրճի ընդմիջում
20:30-21:30
Էքսպոնենցիալ հարթեցման մոդելներ: Կանխատեսում ժամանակագրային շարքերի վերլուծության միջոցով:
 

Similar Opportunities


Study Levels

Non Degree

Eligible Countries

Artsakh (Nagorno-Karabakh)

Host Countries

Armenia

Event Types

Trainings