ResearchGate՝ մի ուրշ կարգի հավեսով գիտական սոցիալական կայք

Publish Date: Mar 21, 2013

ResearchGate անվճար սոցիալական կայք է և շատ հարմար է գիտական բոլոր ոլորտների ներկայացուցիչների առցանց շփման համար: Այս համակարգի միջոցով հնարավոր է տարբեր ֆայլերի համատեղ օգտագործումը, հրապարակումների բազայի փոխանակումը, ֆորումներ ստեղծելն ու դրանց մասնակցելը, մեթոդաբանական երկխոսություններ կատարելը և այլն:  Կայքի օգտատերերը կարող են ցանցի ներսում ստեղծել իրենց անհատական բլոգերը: 2011թ-ի մայիսի 24–ի տվյալներով ResearchGate-ում գրանցված են եղել 1 400 000 օգտագերեր, աշխարհի շուրջ 192 երկրներից: Այսօր այդ թիվը պետք է որ գերազանցի 2 000 000-ը:

Սեմանտիկ որոնման համակարգի շնորհիվ  ինդեքսավորվում են ինչպես ներքին, այնպես էլ որոշ արտաքին տվյալներ, ներառելով PubMed, CitySeer, arXiv, NASA-ի գրադարանները: Որոնողական այս համակարգը  ստեղծվել է ոչ միան հոդվածների բանալի բառերի, այլև դրանց ամբողջական որոնման համար, ինչն ավելի է մեծացնում է հայտնաբերված արդյունքների ճշգրտությունը: Որոնման այս մեխանիզմը օգտագործվում է ժամանակակից սոցիալական կայքերի կողմից: Տվյալ հիանալի ու պարկեշտ անձնավորության ներկայացրած տեղեկատվությունը վերլուծելով` կայքը ներկայացնում է նրա հետաքրքրության սահմաններին համապատասխանող խմբեր, գրականություն, տարբեր հոդվածներ, ինչպես նաև տվյալ ոլորտի այլ գիտնականների տվյալներ:

ResearchGate-ում կա 1100 խումբ տարբեր ոլորտներից, որոնք կարող են լինել բաց և փակ, ընդ որում՝ յուրաքանչյուր օգտատեր կարող է իր խումբը ստեղծել: Խմբում կարելի է փոխանակել ֆայլեր, ինչպես նաև հատուկ գործիքների միջոցով կազմակերպել  հանդիպումներ, համագործակցություներ գործընկերների հետ, կատարել հարցումներ: ResearchGate-ը որոշ խորհրդաժողովներում և կազմակերպություններում օգտագործվում է որպես շփման հիմնական միջոց:

Կայքը ենթախմբեր ստեղծելու հանարավորություն է տալիս, որոնք բաց են միայն կոնկրետ կազմակերպությունների, խմբերի ադմաների  համար: ResearchGate-ը գիտնականներին պարբերաբար ներկայացնում է միջազգային կազմակերպություններում թափուր աշխատատեղերի ցուցակ, ընդ որում ցուցակը կարող է տեսակավորվել ըստ համապատասխան բանալի բառերի, ոլորտների և երկրների: 2009 թ.-ին ResearchGate-ը հնարավորություն տվեց հրապարակել նոր գրված հոդվածները` պահպանելով հեղինակային իրավունքները: Այդ հոդվածները ավտոմատ կերպով ինդեքսավորվում են կայքի որոնողական մեխանիզմներում: Օգտատերերը կարող են կարդալ և ներբեռնել այդ հոդվածները բացարձակապես անվճար: ResearchGate-ի միջոցով կարելի է անմիջապես միանալ ResearchBlog –ին, որը կայքի պաշտոնական բլոգն է: Այն բացվել է 2009 թ-ին: Կայքի մասնակիցները բլոգին կարող են միանալ ResearchGate-ի իրենց էջից: Կայքում առավել հաջողված գրառումները անիմջապես իրենց տեղն են գտնում նաև բլոգում: Այսպիսով` ResearchBlog-ը կազմվում է օգտատերերի հետադարձ գրառումներով և հանդիսանում նորությունների աղբյուր, այստեղ կարելի է մեկնաբանություններ անել տվյալ նյութի վերաբերյալ, հայտնել կարծիք: Օգտատերերը կարող են ստեղծել նաև իրենց հոդվածների սեղմ տարբերակները:

Միկրո հոդվածները պետք է բաղկացած լինեն 306 սիմվոլներից: Դրանք տեղադրվում են բլոգերում, խմբերում, միկրոբլոգերում, մկրոխմբերում, այնտեղից տրվում է նաև հղում դեպի  հոդվածի բնօրինակը: Այս նորամուծության նպատակը գիտական համագործակցության մեջ հետազոտության արդյունքների տարածման արագության մեծացումն է:

Նորություններին միկրոբլոգերում և  բլոգերում կարելի է հետևել RSS համակարգի միջոցով: Նմապատիպ սոցիալական կայքեր են նաև Epernicus-ը, Mendeley-ը:

http://en.wikipedia.org/wiki/ResearchGate

Հարկ է նշել, որ 2012 թվականին այս կայքը հաղթել է Հարվարդի համալսարանի Startup մրցույթում, որպես կրթության ոլորտի բարեփոխումների լավագայուն նախաձեռնություններից մեկը: Կայքը գտնվում է զարգացման փուլում, այն անըդհատ փոփոխվում է, թարմացվում, դառնում առավել օգտակար ու հարմարավետ:

Կայքը հիմանդրման շատ հետաքրքիր պատմություն ունի: Այն ստեղծելու գաղափարը առաջ է եկել այն ժամանակ, երբ երկու հետազոտողներ նկատել են, որ դժվարանում են շփվել տարածության վրա, որ չկա հարմար սոցիալական հարթակ, համապատասկան համացացանցային տարածք: Ահա այպես էլ կայքի հիմնադիրները, լինելով Հարվարդի հալասարանի գիտնականներ, ձեռնամուխ են եղել կայքի ստեղծման աշխատանքներին:

Գիտական աճը միշտ կապված է դժվարությունների հաղթահարման հետ, այս կայքը օգնում է և հնարավորություն է տալիս շատ հարցերի լուծումներ գտնել գործընկերների հետ ինտերակտիվ շփման միջոցով:

Այսպիսով` այս կայքում կարելի է ծանոթանալ գիտության նախընտրելի ոլորտի վերջին նորությունների հետ և քննարկել հրապարակած գործերը այլ մասնագետների հետ` համագործակցելով նրանց հետ:

ResearchGate-ում կարելի է ավելացնել, ղեկավարել, պահպանել  մեջբերումները, կարելի է նաև նշել, թե որտեղից է մեջբերումը, որ հրապարակումից, կամ որ աշխատությունից: Կարող եք նաև տեղեկանալ այն մասին, թե ով և որտեղ է հղում կատարում դեպի ձեր աշխատանքները, կամ հղում դրանցից որևէ հատված, սա ապահովում է հեղինակային իրավունքների լիարժեք պաշտպանություն:

ResearchGate-ում անձնական էջերը դիտարկվում են որպես տվյալ հետազոտողի գիտական հրատարակության անհատական հարթակ: Մեր օրերում դժվար է գտնել հրատարակություններ անելու ավելի հարմար համցանցային միջավայր:

ResaerchGate-ի առավելություններից մեկը RG գնահատական ունենալու հնարավորության տրամադրումն է: Սա հետազոտողի, գիտնականի և ընթերցողի միջև հետադարձ կապի ապահովումն է. այս ցուցանիշի միջոցով հնարավոր է տեսնել տվյալ հրապարակման ընթերցողների թիվը: Կայքի օգտատերերը կարող են գնահատել մյուսների նյութերը, սեղմելով Vote կամ Unvote, քանի որ այլ օգտատերերի գնահատականներով պատկերացում է կազմվում տվյալ նյութի հեղինակության /reputation/ մասին:

RG գնահատականի միջոցով կարելի է տեսնել թե քանի հետևող /followers/ ունի տվյալ օգտատերը:

Այնպես ինչպես Twitter-ն ունի հետևողներ և «ռեթվիթներ», GitHub-ը` հետևողներ և «ֆորքեր», StackOverflow-ն` վարկանիշային համակարգ, Facebook-ը` լայքեր և մեկնաբանություններ, YouTube-ը` դիտումների քանակ, այնպես էլ գիտական սթարթափներն այժմ աշխատում են ստեղծել վարկանիշային չափման նմանատիպ միավոր գիտության մեջ՝ ներառելով Academia.edu-ն, ինչպես նաև Mendeley-ը և Research Gate-ը (տիրույթում առանցքային տեղ են զբաղեցնում նաև PLOS-ը և Google Scholar-ը): Նշված երեք կայքերն անցել են օգտատերերի 2 միլիոնի շեմը և շարունակում են ընդարձակվել: Երեք կամ չորս տարի անց բոլոր գիտնականները կլինեն այս կայքերից առնվազն մեկում:

Ավելի մանրամասն` http://www.armacad.info/hy/archives/17339

Գիտական վարկանիշ կերտող կայքերի թվին կարելի է դասել նաև Academic Joy-ը` http://www.armacad.info/hy/archives/17139:

Այսպիսով, այս բոլոր կայքերը գիտական սոցիալական համակարգեր են, որոնց հիմնական նպատակը գիտնականների միջև համագործակցության մակարդակի բարձրացումն է:

Պետք է ասել, որ Researcher Gate-ն ընգրկում է գրեթե բոլոր առարկայական ոլորտները: Ըդգրկման մեծ ծավալներ ունեն հատկապես բժշկության, կենսաբանության, համակարգչային գիտությունների, ճարտարապետության, գյուղատնտեսական, հոգեբանության և այլ ոլորտները:

Նյութը պատրաստեց  Անի Գևորգյանը

Այս նյութն արտատպելիս ակտիվ հղումը www.armacad.info-ին պարտադիր է: 

Similar Opportunities