OpenScholar՝ ակադեմիական կայք հաշված րոպեներում

Publish Date: Mar 15, 2013

Բրիտանական The Times-ը կազմել է աշխարհի 100 բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշային աղյուսակը: Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում երրորդ տարին անընդմեջ Հարվարդի համալսարանն է (ԱՄՆ): https://armacad.info/17262 Հարվարդի համալսարանը հայտնի է նաև բարձրագույն կրթության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ:

Այդպիսի նորարական գաղափարի հետևանք է նաև Open  Scholar - https://openscholar.harvard.edu/ համակարգը, որը ստեղծվել է Հարվարդի համալսարանի մի խումբ գիտնականների կողմից: Կառուցված լինելով  Drupal /http://ru.wikipedia.org/wiki/Drupal/ ղեկավարման համակարգի հիման վրա՝ Open Scholar-ը գիտնականներին թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում ստեղծել իրենց ակադեմիական վեբ կայքերը,  առանց ավելորդ տեխնիկական դժվարությունների: Open Scholar-ում հնարավոր է ստեղծել անսահմանափակ քանակությամբ վեբ-կայքեր, որոնց ղեկավարումը բավականին հեշտ է և հարմարավետ:

Գիտնականները այսպիսի համակարգով գործող կայքերում կարող են ստեղծել իրենց անձնական էջերը, ինքնուրույն զբաղվել անձնական տվյալների ղեկավարմամբ, անհրաժեշտության դեպքում կարող են իմանալ ցանկացած ծրագրային կամ HTML կոդ:  Անձնական առանձին էջեր ստեղծելը երբեմն շատ բարդ և ծախսատար գործընթաց է, ինչը թույլ չի տալիս, որ շատ գիտնականներ կարողանան լուսաբանել իրենց գիտական գործունեությունը, կարողանան տեղադրել իրենց հրապարակումները և կապ հաստատեն այլոց հետ: Open Scholar-ը կոչված է վերացնելու այդ դժվարությունները և հնարավոր է դարձնում շատ հեշտ, առանց որևէ գումարային ներդրման, ունենալու սեփական վիրտուալ տարածքը, շփման գոտին:

Open Scholar կայքերում կարելի է տեղադրել սեփական հրատարակության գրքեր, հոդվածներ, իրադարձություններ, դասեր, ստեղծել բլոգ և այլն: Open Scholar-ի միջոցով կարելի է բավականին նրբագեղ դիզայն ունեցող կայքեր ստեղծել: Open Scholar-ը հնարավորություն է տալիս կայքի համար գեղեցիկ թեմաներ ընտրել, նախընտրելի գույներով ու նկարներով, ինչը շատ կարևոր է կայքի գրավչությունն ապահովելու համար:

Վերահսկիչ վահանակի /control panel/  միջոցով կայքի կառավարումը բավականին հեշտացվում է, ինչի շնորհիվ կայքի հեղինակը կարող է որոշել իր  հրապակած տեղեկությունների հասանելիության մակարդակը, և օրինակ հասանելի դառնալ միայն կայքի անդամների համար: Open Scholar –ում նորությունները միշտ կարելի է թարմացնել RSS համակարգի միջոցով, այն նախատեսված է բլոգերի, նորությունների, անոնսների պարբերական թարմացման համար:

Open Scholar կայքերում սոցիալական համագործակցության հնարավորություն է ստեղծված: Գիտնականները կարող են ակտիվ փոխազդեցության մեջ մտնել կայք մուտք գործող այլ օգտատերերի, գիտնականների ու ուսանողների հետ: Այստեղ նրանք փոխանակվում են մտքերով և գաղափարներով, կարող են կիսվել նորություններով:

Open Scholar-ը կարգավորվում է Google Analytics-ի միջոցով: Եթե կայքի հեղինակը տեղադրի իր Google ID-ին,  ապա Open Scholar –ի տվյալները ավտոմատ կերպով կուղարկվեն ձեր Google Analytics-ին:

Open Scholar-ը տեղադրելը բավականին հեշտ է: Կայքի հիմնադիրները կոչ են անում աշխարհի տարբեր համալսարաններին օգտվել այս համակարգից և քաջալերել մյուսներին էլ այդպես վարվել: Շատ արդյունավետ կլիներ, եթե  Open  Scholar համակարգը կիրառվեր նաև Հայաստանի համալսարաններում: Դա հնարավորություն կտար  հայ ուսանողներին օգտվել հայ գիտնականների գործերից, համացանցով շփվել նրանց հետ, մասնակցել տարբեր առցանց քննարկումների:

Համակարգի հիմանդիրները իրենց պատրաստակամությունն են հայտնում օգնել բոլոր այն համալսարաններին, որոնք կցանկանան միանալ Open Scholar-ին:

http://openscholar.harvard.edu կայքում տեղադրված են Հարվարդի համալսարանի գիտնականների  վեբ կայքերը, նրանց  մասին ամբողջական տեղեկատվություն՝      http://scholar.harvard.edu/websites, նրանց հետ կարելի է կապ հաստատել, օգտվել նրանց հրապարակած գրքերից ու հոդվածներից, իրականցնել փորձի փոխանակում:

Այսպիսով հնարավոր է գտնել  ամերիկյան բարձրագույն կրթության «զարկերակը» և մշտապես տեղյակ մնալ գիտական որևէ ոլորտի համաշխարհային նորություններից ու քայլել ժամանակին համընթաց:

Open Shcolar  համակարգին են միացել նաև մի շարք այլ առաջատար համալսարաններ, ներկայացնելով իրենց համալսարանների գիտնականների վեբ կայքերը՝

http://openscholar.purchase.edu/

http://docentes.fct.unl.pt/

http://eportfolio.music.vt.edu/

http://graduatestudents.ucmerced.edu/

http://scholar.cu.edu.eg/

http://people.wmu.se/

http://openscholar.princeton.edu/

Similar Opportunities