JSTOR-ի մուտք ունեն ՀՀ միայն 5 հաստատություն

Publish Date: Mar 14, 2013

Ի՞նչ է JSTOR-ը

www.JSTOR.org-ը ոչ առևտրային կազմակերպություն է, որի նպատակն է օգնել գիտական հանրությանը օգտվելու տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից: Կայքը ներկայացնում է մի շարք հասարակագիտական և բնագիտական առաջատար ամսագրերի, արխիվային համարների, ինչպես նաև գրքերի  էլեկտրոնային տարբերակները:

JSTOR-ի տվյալների բազան եզակի է, քանի որ այստեղ ամբողջությամբ թվայնացվել են առաջատար գիտական ամսագրերը՝ սկսած դրանց ամենաառաջին՝ անգամ 1800ականների հրատարակություններից: Այստեղ կարելի է գտնել գիտության տարբեր բնագավառներին վերաբերող ամսագրեր, ինչպես օրինակ տնտեսագիտական, քաղաքագիտական, սոցիոլոգիական, վիճակագրական և այլն: Կայքից նյութեր ներբեռնելը վճարովի է: Հիմնականում կայքից օգտվում են ինստիտուցիոնալ գրանցմամբ, երբ տվյալ գիտական հաստատությունը ձեռք է բերում ՋեյՍթորի ամբողջական կամ մասնակի փաթեթն ու այն հասանելի դարձնում ուսանողների ու աշխատողների համար:

JSTOR-ում գործում է նաև «Գրադարակ» ծառայությունը, որի ընձեռած հնարավորություններից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցված լինել  կայքում: Նույնիսկ եթե չկա մուտքի հնարավորություն, կարելի է ազատ դիտման ռեժիմով կարդալ մեկ հոդված 14 օրվա ընթացքում: Սակայն «Գրադարակում» չի թույլատրվում միաժամանակ ունենալ ավելի քան  երեք հոդված:

Որոնում. Կարելի է  իրականացնել պարզ և լայնացված որոնում բանալի-բառերի, թեմաների, անվանումների, հեղինակների կամ ամսաթվերի միջոցով: Դրա համար պետք է սեղմել “Search JSTOR” կոճակը և գրանցել որոնման հարցման տվյալները: Ընտրելով մի քանի ամսագիր մեկ որոնման շրջանակներում՝ կարելի է իրականացնել որոնում միանգամից մի քանի ուղղությամբ:

Դիտում. Ամսագրերի համարներ կամ հոդվածներ գտնելու համար պետք է սեղմել “Browse” կոճակը, իսկ այնուհետև գտնել ըստ ոլորտների հետաքրքրող ամսագրի այս կամ այն համարը: ՋեյՍթորում հիմնականում գրանցված են միջազգային հեղինակավոր ամսագրերը ու այս ցանկին ծանոթանալով կարելի է համոզվել, որ աշխարհում առկա բոլոր գիտական ոլորտներն ունեն առանձին գիտական միջազգային պարբերականhttp://www.jstor.org/action/showJournals

Հայաստանի բուհերը ևս հնարավորություն ունեն օգտվելու կայքից: Դրա համար անհրաժեշտ է վճարել անդամավճար, որի արդյունքում հնարավորություն է տրվում օգտվել կոնկրետ հոդվածներից: Նաև կա գրադարանների կոնսորցիում, որը նույնպես համագործակցում է տարբեր հրատարակիչների հետ և հնարավորություն է տալիս անդամագրվել JSTOR-ին:

Այժմ JSTOR-ի հայաստանյան օգտատերեր են հադիսանում հանդիսանում

Հայաստանի ամերիկյան համալսարան
Ռուս-հայկական (սլավոնական) համալսարան
Հայաստանի կենտրոնական բանկ
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
CRRC (Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն)

Նյութը պատրաստեց Էլեոնորա Հարությունյանը

Այս նյութն արտատպելիս ակտիվ հղումը www.armacad.info-ին պարտադիր է: 

Similar Opportunities