Academicroom՝ գիտական ակտիվության վիրտուալ տարածք

Publish Date: Mar 11, 2013

Academicroom-ը սոցիալական հարթակ է՝ նախատեսված գիտությամբ զբաղվողների համար:  Այն բազմաֆունկցիոնալ սոցիալական ցանց է, որտեղ գիտնականները, հետազոտողները, ուսանողները կարող են ստեղծել իրենց անձնական էջերը, մտնել ինտերակտիվ շփման մեջ  գործընկերների և ընկերների հետ, ստանալ, փոխանցել   և տարածել գիտական բազմածավալ տեղեկատվություն, գրանցվել և պարբերաբար ստանալ նորություններ նախընտրելի գիտական ոլորտից:

Academicroom-ը 2012թ-ին ներկայացվել է Մասաչուսեթսի ինովացիոն տեխնոլոգաների աճուրդում և հաղթել՝ հռչակվելով տարվա լավագույն գիտական կայքերից մեկը:

Համացանցի միջոցով գիտական հետազոտություններից  օգտվելը գնալով ավելի ու ավելի դժվարին է դառնում, քանի որ տեղեկատվությունը բազմազան է և տարերային կերպով տեղադրված է այնպիսի կայքերում, որոնք երբեմն հեռու են անգամ գիտական  կոչվելուց:   Համացանցում տիրող այս պայմաններում չկա մի ընդհանուր հարթակ, որտեղ կարելի է  գտնել համակարգված գիտական տեղեկատվություն: Նման վիրտուալ տիրույթի բացակայությունը նվազեցնում է գիտական նվաճումներից օգտվելու  հնարավորությունները:

Academicroom–ը գալիս է համակարգելու վիրտուալ տեղեկատվության պաշարները և հնարավորություն է տալիս այս ամենը դնել իրավական հիմքերի վրա: Այստեղ կարելի է օգտվել ինչ-որ մեկի հրապարակած գիտական նյութերից՝ չխախտելով հեղինակային իրավունքները, անմիջապես կապ հաստատելով հենց հեղինակի հետ՝ բաժանորդագրվել և հետևել այդ գիտնականի ընթացիկ գիտական հրատարակություններին ու գործունեությանը:

Այս կայքում կարող է գրանցվել ցանկացած ոք, ով հետաքրքրվում է գիտությամբ: 13 տարին  լրացած յուրաքանչյուրը կարող է դառնալ Academicroom-ի օգտատեր, և ստեղծել այնտեղ իր «սենյակը»:

Տարբեր առարկայական բնագավառների  համապատասխան փորձագետները, ստեղծելով իրենց տարածքը Academicroom-ում, դառնում են այդ տարածքի լիարժեք իրավասուն և կարող են փոփոխություններ անել այն ամբողջ տեղեկատվության հետ, որ  տրամադրում են Academicroom-ին, լինեն դրանք անձանական բնույթի տեղեկություններ, թե հիմնական տեղեկատվություն, հրապարակված՝ այդ օգտատիրոջ կողմից:

Կարդալ առավել մանրամասն՝  http://www.crunchbase.com/company/academic-room

Կայքի գործառույթները

Academicroom-ը   վերահսկում և տարածում է գիտական ռեսուսներ, որոնք ընդգրկում են ավելի քան 1000 գիտական ենթաոլորտներ:

Academicroom-ը ստեղծվել է այն համոզմամբ, որ մատչելի գիտական ճշգրիտ տեղեկատվությունից օգտվելու հնարավորությունը պետք է լինի  գիտությամբ հետաքրքրվող յուրաքանչյուր անձի իրավունքը, և ոչ թե տրամադրվի որպես  առանձնահատուկ արտոնություն:

Այս վիրտուալ հարթակը  թույլ է տալիս գիտնականներին, հետազոտողներին, ուսանողներին  ստեղծել նեղ առարկայական պորտալներ, որոնք կարող են հարստացված լինել  մասնագիտական տեղեկատուներով՝ վիդեո-դասախոսություններ,  բիբլիոգրաֆիա, ամսագրային հոդվածներ, գրքեր, այլ գիտական հոդվածներ,  հին ձեռագրերի  լուսանկարներ և աուդիոձայնագրություններ:

Կայքում գրանցվելու համար այցելել՝ http://www.academicroom.com

Կարելի  է այստեղ հրավիրել նաև գործընկերների, ուսանողների կամ այլ անձանց՝ այպիսով կազմելով յուրօրինակ գիտական սոցիալական ցանց: Նմանատիպ բնույթի  կայքեր են  նաև  www.academicjoy.net-ը և www.academia.edu-ն, որոնց ԱՐՄԱԿԱԴ-ն արդեն անդրադարձել է:

Մանրամասն այստեղ՝

https://armacad.info/17185 և https://armacad.info/17139 

Այս երեք կայքերն  էլ, ըստ էության, հանդիսանում են կապող օղակ գիտնականի և ուսանողի միջև, տալիս են նրանց վիրտուալ հաղորդակցման հնարավորություն: Այս կայքերի նպատակն է հեշտացնել գիտաորոնողական համակարգը, համակարգել գիտական տեղեկատվությունը և բարձրացնել կրթության մակարդակը դեպի նոր հարթություն:

Այս, փոքր ինչ զվարճալի անունները  կրող կայքերը /հատկապես ՝ Academicjoy, Academicroom-ը/ իրականում մեծ ծավալի գիտական տեղեկատվություն են պարունակում և կարող են շատ օգտակար լինել  գիտության ոլորտի ներկայացուցիչների համար:

Եվ այսպես, գրանցվելով Academicroom-ում,  գիտնականները կարող են ձեռք բերել մեծամասշտաբ լսարան, ինչպես նաև հետադարձ կապ հաստատել ուսանողների հետ, մասնակցել օնլայն քննարկումների, ստանալ ծանուցումներ գիտաժողովների, սեմինարների, այլ գիտական ծրագրերի անցկացման մասին, ինչպես ցուցադրված է նկար 1-ում:

Կայքի հիմնադիրները

Academicroom-ը ստեղծվել է Հարվարդի Համալսարանի իննովացիոն տեխնոլոգիաների լաբորատորիայում, մասնավորապես Հարփրեդ Սինխի (Harpreet Singh) և Սարաբջո Քաուրի (Sarabjot Kaur) կողմից:

Հարփրեդ Սինխը  Հարվարդ քոլեջի անդամ է (Harvard College Fellow): Նա ՏՏ ակադեմիական ոլորտում «ազատ մուտքով» (open access) համակարգերի  կողմնակիցներից է և հենց նրա և academicroom-ի համագործակցությունն է հանգեցրել նրան, որ կայքում տեղեկատվությունը բաց է և հասանելի: Հարփրեդը Հարվարդի Համալսարանի  տեխնիկական գիտությունների թեկնածու է, ինչպես նաև Ռենսելերի պոլիտեխնիկական  ինստիտուտի (Rensselaer Polytechnic Institute) ինժեներական համակարգերի բաժնի աշխատակից:

Կայքի հիմնադիրներից է նաև Սարաբջո Քաուրը, ով հիմնականում դեմ է կրթության ավանդական մոդելներին: Նա  համարվում է սոցիալական մեդիայի առաջատար մասնագետներից մեկը Հարվարդի համալսարանում: Նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել այնպիսի կազմակերպությունում,  ինչպես State Street Global Advisors-ը, Citigroup-ը, նաև Նյու Յորքի արվեստների համալսարանի պատվավոր անդամ է:

Ինչու՞ գրանցվել Academicroom-ում

  1. Այն շատ հարմար սոցիալական հարթակ է գիտական գործունեության լուսաբանման համար:
  2. Ստեղծելով անձնական էջ՝ հեշտությամբ կարելի է շփվել ուսանողների կամ գործընկերների հետ, նրանց հետ կիսվել գիտության նախընտրելի ոլորտի նորություններով, մասնկացել տարբեր քննարկումերի, անդամակցել տարբեր խմբերի, տեղադրել գիտական հոդվածներ, ատենախոսություն, գրքեր, ամսագրեր, վիդեո և աուդիո դասախոսություններ:
  3. Academicroom-ը, համեմատած այս բնույթի այլ կայքերի հետ, մատուցած ծառայությունների ծավալով ավելի ընդգրկուն է, բազմաֆունցկիոնալ և ճկուն:
  4. Այն գիտական նյութերի պահպանման համար շատ հարմար վիրտուալ ինքնատիպ շտեմարան է:
  5. Այն տալիս է մասնագիտական աճի հնարավորություն՝ հենց համակարգչի առջև նստած:

Եվ այսպես, եթե ցանկանում եք խորանալ մասանգիտության մեջ  չհեռանալով  համակարգչից, ապա Academicroom-ը ստեղծված է հենց ձեզ համար: 

Կայքի այլ առավելությունների, բնույթի ու վարած քաղաքականության մասին ավելի մարնամասն՝ http://www.academicroom.com/privacy-policy

Կայքի բնութագիրը

Academicroom-ը բաղակացած է  6 հիմնական բաժիններից, որոնք ընդգրկում են  հումանիտար, սոցիալական, ֆիզիկական, կյանքի մասին գիտությունների ոլորտները, ինչպես նաև ներառում է առողջապահության և մի քանի այլ մասնագիտություններ ընդգրկող բաժիններ:

Հումանիտար գիտություններ են.                                          

Ճարտարապետություն և բնապահպանական դիզայն ՝

http://www.academicroom.com/topics/architecture-and-environmental-design

Մշակույթի պատմություն՝ http://www.academicroom.com/topics/what-is-art-history

Մշակույթ՝ http://www.academicroom.com/topics/definition-of-arts

Դասական արվեստ՝ http://www.academicroom.com/topics/what-is-classics

Հաղորդակցման ուսուցում՝ http://www.academicroom.com/topics/what-is-communication-studies

Մշակութաբանություն՝ http://www.academicroom.com/topics/what-is-cultural-studies

Պարարվեստ՝ http://www.academicroom.com/topics/what-is-dance

Թվային, հումանիտար ՝  http://www.academicroom.com/topics/what-is-digital-humanities

Ֆիլմ և մեդիա ուսուցում՝ http://www.academicroom.com/topics/film-media-studies

Պատմություն՝ www.academicroom.com/topics/world-history

Համաշխարհային գրականություն՝ www.academicroom.com/humanities/languages-and-world-literatures

Լեզվաբանություն՝  www.academicroom.com/topics/languages-and-world-literatures

Ի դեպ այս բաժնում հոդված կա նաև հայերենի մասին, որպես աշխարհի հնագույն լեզուներից մեկը՝ http://www.academicroom.com/topics/armenian-words

Հոդվածի հեղինակն է Andrzej Pisowicz-ը

Երաժշտարվեստ՝ http://www.academicroom.com/topics/music

Փիլիսոփայություն՝ http://www.academicroom.com/topics/study-philosophy

Կրոնագիտություն՝  http://www.academicroom.com/topics/religious-studies

Ճարտասանություն՝ http://www.academicroom.com/humanities/rhetoric-and-composition

Ինքնօգնություն՝ http://www.academicroom.com/humanities/self-help

Թատերարվեստ՝ http://www.academicroom.com/humanities/theatre

Սոցիալական գիտություններ

Աֆրիկյան հետազոտություններ` http://www.academicroom.com/social-sciences/african-studies

Ամերիկյան հետազոտություններ` http://www.academicroom.com/social-sciences/american-studies

Մարդաբանություն` http://www.academicroom.com/social-sciences/anthropology

Հնէաբանություն, երկրագիտություն`http://www.academicroom.com/social-sciences/archaeology

Ասիական հետազոտություններ`  http://www.academicroom.com/social-sciences/asian-studies

Հաղորդակցական գիտություններ` http://www.academicroom.com/social-sciences/communication-sciences

Տնտեսագիտություն` http://www.academicroom.com/social-sciences/economics

Ազգաբանության` http://www.academicroom.com/social-sciences/ethnic-studies

Եվրոպական ուսումնասիրություններ`http://www.academicroom.com/social-sciences/european-studies

Գենդերային ուսումնասիրություններ`http://www.academicroom.com/social-sciences/gender-studies

Մարդկային զարգացում` http://www.academicroom.com/social-sciences/human-development

Ինֆորմատիկա`  http://www.academicroom.com/social-sciences/information-science

Օրենսդրություն` http://www.academicroom.com/social-sciences/law

Օվկիանոսային հետազոտություններ`http://www.academicroom.com/social-sciences/oceania-studies

Քաղաքագիտություն՝ http://www.academicroom.com/social-sciences/political-science

Հոգեբանություն՝ http://www.academicroom.com/social-sciences/psychology

Հանգիստ և  ժամանց՝ http://www.academicroom.com/social-sciences/recreation-and-leisure

Գիտություն և տեխնիկա՝ http://www.academicroom.com/social-sciences/science-and-technology-studies

Սոցիոլոգիա՝ http://www.academicroom.com/social-sciences/sociology

Քաղաքային և տարածքային պլանավորում՝http://www.academicroom.com/social-sciences/urban-and-regional-planning

Ֆիզիկական գիտություններ

Քիմիա՝ http://www.academicroom.com/physical-sciences/chemistry

Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա՝http://www.academicroom.com/physical-sciences/computer-science

Երկրաբանություն՝ http://www.academicroom.com/physical-sciences/earth-sciences

Ճարտարագիտություն՝ http://www.academicroom.com/physical-sciences/engineering

Տեղեկատվական տեխնոլոգիաներ http://www.academicroom.com/physical-sciences/information-technolog

Մաթեմատիկա՝ http://www.academicroom.com/physical-sciences/mathematics

Նանոտեխնոլոգիա՝ http://www.academicroom.com/physical-sciences/nanotechnology

Ֆիզիկա՝ http://www.academicroom.com/physical-sciences/physics

Գիտություն տիեզերքի մասին՝ http://www.academicroom.com/physical-sciences/space-sciences

Թեմաներ դպրոցի մասին՝ http://www.academicroom.com/physical-sciences/school-topics

Կյանքի գիտություններ կոչվող բաժնի մեջ ներառված են

Կենդանական հաղորդակցում՝ http://www.academicroom.com/life-sciences/animal-communications

Բիոքիմիա՝ http://www.academicroom.com/life-sciences/biochemistry

Բիոինֆորմատիկա՝ http://www.academicroom.com/life-sciences/bioinformatics

Կենսաբանություն՝ http://www.academicroom.com/life-sciences/biology

Կենսաֆիզիկա՝ http://www.academicroom.com/life-sciences/biophysics

Բջջային  կենսաբանություն՝ http://www.academicroom.com/life-sciences/cell-biology

Խրոնոկենսաբանություն՝ http://www.academicroom.com/life-sciences/chronobiology

Կիրոկենսաբանություն՝ http://www.academicroom.com/life-sciences/cryobiology

Բնապահպանություն՝ http://www.academicroom.com/life-sciences/ecology

Էնդոկրինոլոգիա՝ http://www.academicroom.com/life-sciences/endocrinology

Միջատաբանություն՝  http://www.academicroom.com/life-sciences/entomology

Համաճարակաբանություն՝ http://www.academicroom.com/life-sciences/epidemiology

Էթնոբոտանիկա՝  http://www.academicroom.com/life-sciences/ethnobotany

էվոլյուցիոն  կենսաբանություն՝ http://www.academicroom.com/life-sciences/evolutionary-biology

Պարենային գիտություն եւ տեխնիկա՝  http://www.academicroom.com/life-sciences/food-science-and-technology

Մարդու անատոմիա՝ http://www.academicroom.com/life-sciences/human-biology

Մարդու կենսաբանություն՝ http://www.academicroom.com/life-sciences/human-biology

Լինեյան տակսիկոլոգիա՝  http://www.academicroom.com/life-sciences/human-biology

Ծովային կենսաբանություն…՝ http://www.academicroom.com/life-sciences/human-biology

Մանրէաբանություն՝ http://www.academicroom.com/life-sciences/human-biology

Մոլեկուլյար կենսաբանություն՝ http://www.academicroom.com/life-sciences/molecular-biology

Միկոլոգիա /սնկագիտություն/ ՝ http://www.academicroom.com/life-sciences/mycology

Նյարդաբանություն՝ http://www.academicroom.com/life-sciences/neuroscience

Պալենտոլոգիա՝ http://www.academicroom.com/life-sciences/paleontology

Մակաբուծաբանություն՝ http://www.academicroom.com/life-sciences/parasitology

Ախտաբանություն՝ http://www.academicroom.com/life-sciences/pathology

Ալգոլոգիա / ջրիմուռագիտություն/ ՝ http://www.academicroom.com/life-sciences/phycology

Ֆիզիոլոգիա՝ http://www.academicroom.com/life-sciences/physiology

Բուսաբանություն՝ http://www.academicroom.com/life-sciences/plant-science

Վարակաբանություն՝ http://www.academicroom.com/life-sciences/virology

Կսենոկենսաբանություն՝ http://www.academicroom.com/life-sciences/xenobiology

Կենդանաբանություն՝ http://www.academicroom.com/life-sciences/zoology

Առողջապահության բաժինը ներառում է.

Առողջությանը հարակից ՝ http://www.academicroom.com/healthcare/allied-health

Բիոէթիկա՝ http://www.academicroom.com/healthcare/bioethics

Ատամնաբուժություն՝ http://www.academicroom.com/healthcare/dentistry

Առողջապահության կառավարում  և  ինֆորմատիկա՝http://www.academicroom.com/healthcare/health-management-and-informatics

Բժշկություն՝  http://www.academicroom.com/healthcare/medicine

Դեղագործական գիտություններ՝http://www.academicroom.com/healthcare/pharmaceutical-sciences

Հանրային Առողջություն՝ http://www.academicroom.com/healthcare/public-health

Անասնաբուժություն՝  http://www.academicroom.com/healthcare/veterinary-medicine

Մասնագիտությունների հավելյալ բաժինը ներառում է.

Գյուղատնտեսություն՝ http://www.academicroom.com/professions/agriculture

Գործարար կառավարում՝http://www.academicroom.com/professions/business-management

Քրեական արդարադատության՝http://www.academicroom.com/professions/criminal-justice

Կրթություն՝ http://www.academicroom.com/professions/education

Ֆինանսական ծառայություններ՝http://www.academicroom.com/professions/financial-services

Անտառաբուծություն՝ http://www.academicroom.com/professions/forestry

Լրագրություն և մեդիա՝http://www.academicroom.com/professions/journalism-and-media

Գրադարանագիտություն՝ http://www.academicroom.com/professions/library-science

Մարքեթինգ, գովազդ և վաճառք՝http://www.academicroom.com/professions/marketing-advertising-and-sales

Զինվորական գործ՝ http://www.academicroom.com/professions/military-science

Թանգարանագիտություն՝http://www.academicroom.com/professions/museum-studies

Հանրային  հարցերի  մշտական  հանձնաժողով՝ http://www.academicroom.com/professions/public-affairs

Սոցիալական աշխատանք՝ http://www.academicroom.com/professions/social-work

Փորձնական տեստավորում՝http://www.academicroom.com/professions/test-prep

Նշված յուրաքանչյուր բաժնում կարելի է գտնել այդ ոլորտով զբաղվող տարբեր գիտնականների,  հետազոտողների, համապատասխան մասնագետների էջեր, որոնց կարելի է հետևել /Following/ և պարբերաբար տեղեկանալ այնտեղ տեղադրվող նորություններին, ինչպես նաև տարածել նյութեր ու կիսել դրանք ընկերների հետ:

Similar Opportunities