«Իսլամացած հայերը» թեմայով գիտաժողով, 11-13 հոկտեմբերի, 2013, Ստամբուլ

Publish Date: Jan 25, 2013

Deadline: Mar 20, 2013

Event Dates: from Oct 11, 2013 12:00 to Oct 13, 2013 12:00

«Իսլամացած հայերը» թեմայով գիտաժողով
11-13 հոկտեմբերի, 2013, Ստամբուլ
Հրանտ Դինք հիմնադրամ

20-րդ դարի սկիզբը սոցիալական և քաղաքական փոխակերպումների նշանակալի ժամանակահատված է Օսմանական աշխարհագրության մեջ, որը ներառում է դավանափոխության մասնավոր ու զանգվածային դեպքեր: Այս շրջանում՝ 1915-1916թթ., բազմաթիվ հայեր են իսլամ ընդունել: 1915-ի կոտորածներից հետո կենդանի մնացած անհայտ թվով հայ երեխաներ որդեգրվել են մուսուլման ընտանիքների կողմից: Մի փոքր հատված կանայք և ամուսիններ են դարձել:  Բացառիկ դեպքերում ընտանիքներ և նույնիսկ գյուղեր կարողացել են փրկվել՝ ներկայանալով որպես մուսուլման:

Այս փրկվածների մի մասը (առավելապես երիտասարդներ) ավելի ուշ վերամիավորվել են իրենց ընտանիքների ու բարեկամների հետ, մյուս մասին հանձնել են մանկատներ, իսկ շատերն իրենց կյանքը շարունակել են որպես «մուսուլմաններ»՝ թուրքական, քրդական կամ արաբական անուններ վերցնելով:

Մինչև վերջերս այս փրկվածների պատմությունները լռության էին մատնված կամ անտեսված բոլոր պատմագրություններում: Այժմ աճում է իսլամացած հայերին նվիրված գրականության ծավալը՝ թե՛ գեղարվեստական, թե՛ հուշագրային, թե՛ պատմական հետազոտությունների ձևաչափով:

Այս գիտաժողի թեմաներն են իսլամացած հայերի կենսափորձն ու այդ ընթացքի սոցիալական հետևանքները, երկար լռությունը, որ պահպանվել է այս թեմայի շուրջ, ինչպես նաև թեմայի արդիականացման ներկայիս ձևերը:

Ինչի՞ միջով են անցել իսլամացած հայերը: Ու՞մ հետ և ինչպե՞ս են կարողացել կիսել իրենց ապրածը: Ինչպե՞ս է նրանց ապրած կյանքն անդրադարձել իրենց երեխաների ու թոռների վրա: Ի՞նչ ազդեցություն են նրանք ունեցել այն տարբեր տեղանքներում, որտեղ ապրել են: Ինչպե՞ս են նրանց պատմությունները հիշվում ու մեկնաբանվում այդ տեղանքներում:

Ինչպե՞ս են այս փրկվածների թոռներն ընկալել իրենց իսլամացած հայ պապերի ու տատերի պատմությունները: Ինչպե՞ս են իրենք մեկնաբանում իրենց ինքնությունն ու պատկանելությունը: Ի՞նչ ազդեցություն ունեն նրանց վրա տարբեր քաղաքական զարգացումներն ու լարված իրավիճակներն այս թեմայի շուրջ: Ինչպե՞ս է այս գործընթացն արտացոլվում տարբեր տեղանքներում:

Ինչպե՞ս է բացատրվում բոլոր պատմագրություններում իսլամացած հայերի թեմայով տասնամյակներ տևած լռությունը: Ինչու՞ է այդքան երկար ժամանակ պահանջվել, որպեսզի մեզ հասանելի դառնան իսլամացած հայերի պատմությունները, և ինչու՞ են նրանց անցած դժվարությունների մասին մեր գիտելիքներն այդքան սահմանափակ: Ինչու է՞ այսօր հետաքրքրությունն աճում կենդանի մնացածների հենց այս հատվածի հանդեպ:

Ինչպե՞ս են իսլամացած հայերի մասին պատմությունները նպաստում ցեղասպանությունների և, մասնավորապես, Հայոց Ցեղասպանության գիտական ուսումնասիրություներին կամ բարդացնում դրանք: Ի՞նչ կարող է վերհանել ցեղասպանությունների և քաղաքական բռնությունների այլ դեպքերում նմանատիպ նախադեպերի ուսումնասիրությունը: Ի՞նչ հետևություններ կարելի է անել՝ ուսումնասիրելով 20-րդ դարի սկզբի և նախորդ դարերի բռնի իսլամացման կապերն ու տարբերություններն ուսումնասիրելով:

Այս և այլ հարցերի անդրադառնալով՝ գիտաժողովը նպատակ ունի նպաստել 1915թ. և դրա հետևանքների վերաբերյալ պատմական բանավեճերին և ազգային ինքնությանը, գենդերային, պատասխանատվության և արդարության խնդիրներին: Գիտաժողովը նաև նպատակ ունի քննարկելու գիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների դերը բռնության, խտրականության և անարդարության պատմական և ներկա ձևերի դեմ պայքարի բարդ գործընթացներում:

Ինչպե՞ս դիմել

Գիտաժողովը բաց է բոլոր գիտաճյուղերի ներկայացուցիչների համար:

Աշխատանքային լեզուներն են՝ անգլերենը, թուրքերենն ու հայերենը: Հայտերը պետք է ներկայացվեն հայերեն կամ թուրքերեն:

Խնդրում ենք ներկայացնել 500 բառը չգերազանցող սեղմագիր, որտեղ նշված կլինի ձեր ելույթի՝ թեմային համապատասխանությունը և նորարարությունը և 200 բառը չգերազանցող ինքնակենսագրական:

Գիտաժողովին ներկայանալու այլ միջոցներ չունեցող մասնակիցների համար նախատեսված են սահմանափակ դրամական միջոցներ: Սեղմագիրն ուղարկելիս խնդրում ենք նշել, եթե կարիք ունեք ֆինանսական աջակցության: Գրանցավճար չկա: Ներկաներին կտրամադրվի ճաշ, սուրճ, թեյ:

Դիմումների վերջնաժամկետն է 2013թ. մարտի  20-ը

Ձեր սեղմագրերն ուղարկելու և/կամ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար գրեք eminekolivar@hrantdink.org էլեկտրոնային հասցեին:

Այս նյութն արտատպելիս ակտիվ հղումը www.armacad.info-ին պարտադիր է:

Similar Opportunities


Eligible Countries

International

Host Countries

Turkey

Event Types

Symposium