Հրաչյա Աճառյանի «Հայերէն գաւառական բառարան»-ի էլեկտրոնային տարբերակը համացանցում

Publish Date: Mar 16, 2012

Հարգելի բարեկամներ,
Սիրով Ձեզ ենք ներկայացնում Հրաչյա Աճառյանի «Հայերէն գաւառական բառարան»-ի (Թիֆլիս, 1913) էլեկտրոնային տարբերակը, որը պատրաստել է Ծովինար Մարտիրոսյանը: Ծովինարն այն նվիրում է բազմավաստակ հայագետի ծննդյան տարեդարձին:

Աճառյանը ծնվել է 1876-ի մարտի 8-ին (հին տոմարով` 20-ին)` Պոլսում, մահացել` 1953-ի ապրիլի 16-ին` Երևանում: Աճառյանի այս բառարանն ընդգրկում է շուրջ 30.000 բարբառային բառ և դարձվածային միավոր: Հեղինակը գտնում էր, որ այդ բառացանկը լիակատար չէ, քանի որ, ըստ նրա մոտավոր հաշվումների, հայերեն բարբառային բառերի թիվն անցնում է 100.000-ից:

Այս բառարանի մասին տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ հոդվածներից.
Թորգոմ Մխիթարյան, Հրաչյա Աճառյանի «Հայերեն գավառական բառարանը», Լրաբեր հաս. գիտ. 1978, Nr 11, 95-105:
Գ. Կ. Գասպարյան, Հ. Աճառյանը բառարանագիր, Լեզվի և ոճի հարցեր 5, 1978, 45-58:
Գրքի էջերի դեղնածության, չափերի և այլ հանգամանքների պատճառով էլեկտրոնային տարբերակի որակը կատարյալ չէ:
Տե´ս կից http://armscoop.com/?p=9118

Similar Opportunities