«100 գաղափար Հայաստանի համար» հանրապետական երիտասարդական մրցույթ

Publish Date: Oct 10, 2016

Deadline: Oct 21, 2016

«100 գաղափար Հայաստանի համար» հանրապետական երիտասարդական նախագծերի մրցույթ

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է «100 գաղափար Հայաստանի համար» հանրապետական երիտասարդական մրցույթ։

Մրցույթի անվանակարգերն են՝ 
1. Գյուղատնտեսական գիտություններ
2. Տեղեկատվական տեխնոլոգիաներ
3. Բժշկական եւ դեղագործական գիտություններ
4. Տեխնիկական գիտություններ
5. Ճարտարապետություն

Մրցութային հայտերն ընդունվում են մինչեւ 2016 թվականի հոկտեմբերի 21-ը: 

Մրցույթում հաղթած նախագծերը կստանան դրամական խրախուսում: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2,000,000 (երկու միլիոն) ՀՀ դրամ, ինչպես նաեւ «100 գաղափար Հայաստանի համար» հանրապետական երիտասարդական մրցույթի երեք հաղթող նախագծերը 2018 թվականին կմասնակցեն «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային մրցույթին: 

Մրցույթի կազմկոմիտեի (այսուհետ՝ Կազմկոմիտե) կողմից ընդունված մրցութային հայտերը գնահատելու նպատակով ստեղծված մրցույթի փորձագիտական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) կիրականացնի մրցութային հայտերի փորձագիտական գնահատումը։ Փորձագիտական նախնական գնահատման արդյունքում ընտրված լավագույն 20 հայտերը կանցնեն Մրցույթի եզրափակիչ փուլ: 

2016 թվականի հոկտեմբերի երկրորդ կեսին Երևան քաղաքում կկազմակերպվի Մրցույթի եզրափակիչ փուլ անցած 20 լավագույն նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների ցուցահանդես, ապա Հանձնաժողովի նիստ, որտեղ տեղի կունենա նախագծերի պաշտպանություն (ներկայացման ձևով) հեղինակների (հեղինակային խմբերի) կողմից և նախագծերի վերջնական գնահատում: 

Հանձնաժողովի նիստի ավարտին Հանձնաժողովը ըստ հաստատված անվանակարգերի կհրապարակի նախագծերի վերջնական գնահատականները և կներկայացնի դրանք Կազմկոմիտեին: 

Կազմկոմիտեն կամփոփի Հանձնաժողովի գնահատականները, ինչի արդյունքում կորոշվեն մրցույթի երեք հաղթող նախագծերը: 

Նախագծերն անհրաժեշտ է ներկայացնել թղթային և էլեկտրոնային կրիչով (Word Document (մինչև 10 էջ) և Power Point Presentation (մինչև 25 սլայդ)): Չեն բացառվում էլեկտրոնային ներկայացման այլ հավելյալ միջոցներ՝ վիդեո, աուդիո նյութեր, գրաֆիկական սխեմաներ, համակարգչային ծրագրեր և այլն:

Կիրառվելու են նախագծի գնահատման հետևյալ չափանիշները՝ 

  • ներկայացված թեմայի արդիականությունը և նախագծի գործնական նշանակությունը. 
  • մրցութային նորարարական նախագծի իրականացման իրատեսականությունը. 
  • գաղափարի նորույթը կամ ներկայացված խնդրի լուծման մոտեցումների նորարարականությունը. 
  • նորարարական նախագծի (հետազոտության) նպատակների, խնդիրների հստակությունը և տրամաբանական հիմնավորվածությունը և դրանց հասնելու ուղիների հստակությունը. 
  • թեմայի վերաբերյալ հեղինակային հայեցակարգերի և գործնական հանձնարարականների յուրօրինակությունը:

Լրացուցիչ առավելություն են ստանում ցուցադրական նյութով (տեսահոլովակ, մանրակերտ, նմուշներ և այլն) ներկայացված աշխատանքները:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն (հասցե՝ ք. Երևան, Աբովյան 9, 227 սենյակ): 

Մրցույթի մասին մանրամասն տեղեկատվությունը կարդացե՛ք այստեղ՝ http://erit.am/news/hy/71919

Similar Opportunities


Disciplines

Agriculture

Architecture

IT and Computer Sciences

Medicine

Technology

Opportunity Types

Competition

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia